Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Ադրբեջանցիները 2 նոր դիրք են գրավել

Ադրբեջանցիները 2 նոր դիրք են գրավել
01.11.2023 | 18:50

Սյունիքի Ներքին Հանդ գյուղի բնակիչներն ասում եմ մեկ տարի է, ինչ իշխանության որևէ ներկայացուցիչ չի եկել գյուղ։

Նրանք նաև վկայում են, որ վերջերս ադրբեջանցիները նաև 2 նոր դիրք են գրավել։

Մենք դժվարությամբ, բայց այցելեցինք գյուղ, որտեղից էլ ռեպորտաժն է։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 6145

Մեկնաբանություններ